Ապրիլյան պատերազմն էր պատճառը. Արայիկ Հարությունյան
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ մամուլում տեղեկատվություն է եղել, որ սահմանադրական փոփոխություններով Ղարաբաղն այլևս վարչապետ չի ունենա: «Չե՞ք տխրում, նախընտրելի՞ է այդ մոդելը ձեզ համար»: Հարցրել է պարբերականի լրագրողը ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Երկրի համար նախընտրելի տարբերակը ներկայացնելու է սահմանադրական հանձնաժողովը, որի ներկայացրածն էլ մեզ համար ընդունելի կլինի»: Հարցին, թե ապրիլյան պատերա՞զմն էր պատճառը, որ այդ աշխատանքային խմբի ժամկետները երկարացվեցին այսքան, կարծես մոդելային փոփոխություններ էլ տեղի ունեցան այս ընթացքում, վարչապետը պատասխանել է. «Այո, այո, ապրիլյան պատերազմն էր պատճառը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
