Փողոցներով անցնող ջրերում դեռ սատկած կենդանիներ կան. արթիկցիներ
«Ժամանակ»-ը գրում է.«Արդեն հինգ օր է անցել Արթիկի հեղեղումից, սակայն քաղաքում հեղեղի հետևանքները դեռևս վերացված չեն: Հեղեղից հետո ինչ արվել է, բնակիչների ձեռքով է արվել, իսկ պետական աջակցություն մինչ օրս քաղաքին չի ցուցաբերվել: Արթիկցիներից մեկը թերթին ասաց. «Էս ապրել չի, քանի օր ա անցել, բայց ջուրը հլը իմ տան դռնով ա անցնում: Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են, դա խոլերայի բուն է, պետք է արագ վերացնել դա»,-գրում է թերթը: Մանրամասները՝«Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
