Ռուսական 200 մլն դոլարի վարկի մասին համաձայնագրի պայմանագրերը կնքված են. Արա Նազարյան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 200 մլն դոլարի վարկի մասին համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց կոնկրետ ինչ քայլեր են կատարվել, ասաց, որ պայմանագրերը կնքված են, գործընթացը կատարվում է:«80 տոկոսով կատարված է: Պայմանագրերը կնքված են, կատարման փուլում են»,- ասաց Արա Նազարյանը:
