Դատարանը օրինական է համարել Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, հայտնում է TASS-ը: «Մոսկվայի Զամոսկվորեցյան դատարանի դատավճիռը Հայրապետյանի նկատմամբ թողնել առանց փոփոխության, պաշտպանության բողոքը՝ առանց բավարարման»,- ասված է դատարանի որոշման մեջ: Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման 700 հազար դոլար յուրացնելու գործի շրջանակում: Գործարարը մեղադրվում է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով: Դատավճռի համաձայն՝ գործարարը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանը նրան պարտավորեցրել է տուժածի օգտին վճարել 20,8 մլն ռուբլի:
