«ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում». Զախարովա
Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման լռություն է պահանջում, հարցի կարգավորման վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարակային հռետորաբանությամբ, այն հարկավոր է պահպանել կոնկրետ քայլերի իրականացման նպատակով: Կան թեմաներ, որոնք պահանջում են լռություն, քանի որ այդտեղ պետք է աշխատեն դիվանագետները և փորձագետները»,- ասել է նա:
