Ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի՝որսորդական հրացանով
ԱԺ-ի մոտ այսօր էլ շարունակվում է ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի վավերացման դեմ ակցիան,որի ակտիվիստներին միացավ եւս մեկը, որ ձեռնունայն չէր եկել. ակտիվիստ Միքայել Նազարյանի ձեռքին ինքնաշեն որսորդական հրացան էր. «Սա պատրաստել եմ 40 րոպեում։ ՀՕՊ համաձայնագիրը ստորագրելու դեպքում Տավուշի մարզի բնակիչներին ոչինչ չի մնա, քան զինվել այսպիսի որսորդական հրացաններով։ Մեր պետությունը հերթական քայլն է անում՝ ռուսական լծի տակ մտնելու»։
