«Այց առաջին քրիստոնյա երկիր». քաղաքական ենթատեքստեր

Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության առիթով կատարած հայտարարությունները, ընդհանուր առմամբ, թե՜ հայկական եւ թե՜ միջազգային պետական, հասարակական եւ լրատվական լուսարձակները կենտրոնացրեցին Ցեղասպանության բնորոշման վրա: Իհարկե, այստեղ կար հետեւողականություն պահելու սկզբունքայնություն, Վատիկանում կատարված հայտարարության շարունակության տրամաբանություն, բարոյական չափանիշերի հարգում, արդարության եւ խաղաղության ուղղությամբ հոգեւոր պետից ակնկալված համապատասխան հռետորաբանություն: Բարոյական այս չափանիշերին ընկերակցում էին Պապի պահվածքը, զսպվածությունը, ժուժկալությունը, համեստության օրինակ հանդիսանալու դրսեւորումները, եւ այս բոլորով ուշագրավ եւ ժողովրդային խավերի կողմից ընկալելի դառնալու փաստերը: Այս բոլոըը հատկանշեցին Ֆրանցիսկոս Պապի այցելությունը մեր երկիր: Սակայն, չպետք է մոռանալ, որ Պապի հատկապես գրավոր ելույթները, ինչպես որեւէ պետության ներկայացուցչի կողմից արտասանելի հայտարարություն կամ ճառ, արտացոլում են որոշ քաղաքականություն. դրանք քննարկվում, նախապատրաստվում եւ մշակվում են սկզբունքով արհեստավարժ խմբի կողմից, որը նկատի է առնում աշխարհագրական միջավայրը, լսարանը եւ տեղի ժողովրդի յուրահատկությունները: Պապի գրավոր ելույթները ներառել էին այդ նախադրյալները: Եւ որովհետեւ Վատիկանը եւս պետություն է եւ պետությունը ունի իր քաղաքական վարքագիծն ու դրա համապատասխան հնչեղություն պարփակող հայտարարությունները, փորձենք Ցեղասպանության թեմայից անկախ կենտրոնանալ այլ քաղաքական վարքագծի վրա, որ ինքն իրեն դրսեւորեց նախքան այս պատմական այցելությունը: Ընտրված թեման՝ «Այց առաջին Քրիստոնյա երկիր», ինքնին շատ ուղենշային խորք ու բովանդակություն ունի  բայց մինչ այդ չմոռանանք, որ Պապը դարձյալ գրավոր դիմել էր իր հավատացյալ ժողովրդին խնդրելով աղոթել իր համար, որ պատրաստվում էր մեկնել Արեւելք: Այս ամփոփ հաստատումը նախ ենթադրել է տալիս, որ Արեւելքը ճգնաժամային աշխարհագրական միջավայր է, ուր մեկնելու համար Պապը խնդրում է իր ժողովրդից հատուկ աղոթել դժվար առաքելությունը  հաջող իրականացնելու համար: Պապի կողմից Արեւելքի ճգնաժամը լուսարձակի տակ բերելը անմիջապես հիշեցնում է Վատիկանում անցյալ տարի կատարված պատմական ճառի ընթացքում քսաներորդ դարի Միջին Արեւելքի քրիստոնյա ազգաբնակչությունների նկատմամբ կատարվող ցեղային զտումների եւ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության միջեւ: Պապի կողմից Արեւելքի քրիստոնյաների վտանգված լինելու հանգամանքի շեշտումը տրամաբանական շարունակությունն է Վատիկանում ընդգծված համեմատության: Ֆրանցիսկոս պապը իր այս ուղեւորությանը տվել էր ուխատգնացության բնույթ` «Այց առաջին Քրիստոնյա երկիր», որի համար նա տվել էր նաեւ այլ կարեւոր բնորոշում` Քրիստոնյա միջնաբերդ. միջնաբերդը պաշտպանվածություն է ենթադրում. Հայաստանը ուրեմն ոչ քրիստոնյա երկրներում միջնաբերդի բնույթ ունի, որը պաշտպանում է Քրիստոնեությունը տարածաշրջանում: Ոչ Քրիստոնյա հարեւաններով շրջապատված լինելու փաստը կամ միջնաբերդի բնութագրումը կաթոլիկ եկեղեցու  պետի կողմից տիեզերական քրիստոնեության ուշադրությանը հանձնելու միտում ունի անպայման: Եւ խորքում անձնական ուխտավորությամբ եւ անձնական զորակցությամբ Քրիստոնյա աշխարհին բարձրագույն դիրքերից կատարված կոչ է մեր երկրին վերաբերելու համար համարժեք պահվածքով: Արեւելքի միջնաբերդ լինելու այս տրամաբանությունը շարունակվում է. եւ պատահական չէ, որ շատ խորհրդանշորեն Միջին Արեւելքի յուրաքանչյուր երկրի համար հատուկ աղոթեց Ֆրանցիսկոս պապը երկիր առ երկիր օրհնելով նաեւ միջինարեւելյան յուրաքանչյուր երկրից իրենց ներկայացած հողը: Պապը հրապարակայնորեն շեշտեց մեկ հանգամանք, որ նախկին ժամանակների փորձից ելնելով կաթոլիկ հովվապետը ցանկացավ կանխել հնարավոր մտավախությունները` հունիսի 26-ի էջմիածնական պատարագի ժամանակ նա ասաց՝ Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա եւ մեր միջեւ խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ չպետք է լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին, որ Աստված տված է յուրաքանչյուրին»: Տիեզերական եկեղեցու նման վերաբերմունքի պատճառների շարքում է այն հանգամանքը, որ ապաքրիստոնեացող արեւելքում Հայաստանը հավատքի միակ անկեղծ ու հուսալի պատվարն է, Հայոց առաքելական եկեղեցին ձգտում է քրիստոնյա հարանվանությունների հետ միասնական գործակցության եւ այս միասնության մեջ եւս դրսեւորվում է նրա անկեղծ ջանքը, հայ ժողովուրդն ու եկեղեցին նաեւ կուտակել են տասնամյակների ու դարերի փորձ այլ կրոնների ու այլադավան ժողովուրդների հետ բարի համակեցության եւ գործակցության,  եւ այդ փորձառությունը այսօր շատ օգտակար է քրիստոնյաների համար: Համատեղ Հռչակագրում ցեղասպանության հարցի մեկ անգամ եւս շեշտումը վկայում է, որ Կաթոլիկ եկեղեցին չի խորշում հնարավոր քաղաքական մարտահրավերներից, պատրաստ է արտահայտել վճռական  սատարում Հայ եկեղեցու եւ ժողովրդի նկատմամբ եւ ի վերջո բազմիցս արտահայտված մտահոգությունները արեւելքի քրիստոնյա ժողովուրդների ճակատագրով Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիներին դարձնում է բնական դաշնակիցներ  տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքական մարտահրավերների հանդիման: Կաթոլիկ եկեղեցին նոր չէ, որ անդրադառնում է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որը պետականորեն ընդունել է Քրիստոնեությունը: Հիմա պահն է, որ միջդավանական վեճերը երկրորդական նշանակություն ունենան. Քրիստոնեության վտանգված լինելը, հատկապես արեւելան տարածշրջանում քաղաքական առումով շարժիչ գործոնի հանգամանք  է ստանում: Հիմա պահն է, միջեկեղեցական մակարդակի վրա առաջնահերթության սլաքները համադրելու: Հայտնապես այս առաջնային օրակարգի համար Վատիկանը Հայաստանին վերագրում է շատ կարեւոր դերակատարություն: Եւ հիշում է ու հիշեցնում, որ մեր երկիրը առաջին Քրիստնյա երկիրն է եւ Քրիստոնեության միջնաբերդը՝  Բիբլիական Արարատի եւ Նոյյան Տապանը հանգրվանած երկիրը: Մեր երկրի առանձահատուկ կարգավիճակները դարավոր իրականություն են: Այսօր Վատիկանը ընդգծում է այդ իրականությունները: Երեւանը իրեն տրվող այս կարգավիճակի օրինականացումը Վատիկանի կողմից լիարժեք օգտագործելու հրամայականի առաջ է: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am