Ոստիկաններն այցելել են Հրանտ Բագրատյանին
Ոստիկաններն այսօր հանդիպել են ԱԺ ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ կապված այսօրվա միջադեպի հետ, երբ ՀՕՊ միասնական համաձայնագրի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը պատգամավորի վրա շիշ էր նետել: «Եկել են, հարցեր են տվել և գրել, ես ասել եմ, որ ինձ մարմնական վնասվածք չի պատճառել, շորս չի պատռվել, ցավ չեմ զգացել և այլն: Հաղորդում չեմ տվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Այնուհետև շեշտեց, որ ինքն էլ կոմնակից չէ համաձայնագրին և ասաց, որ չի հասկանում, թե ո՞վ էր այդ անձը և ի՞նչ էր նրա ուզածը: Ենթադրում է, որ իր հետ կոնֆլիկտի մեջ մտած անձը չի հասկացել, որ ինքը դեմ է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին:
