«Դիվանագիտական լեզվով ներողություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռը խոցելու համար: Թուրքական Haber.sol-ի տեղեկացմամբ՝ Էրդողանը «դիվանագիտական լեզվով ներողություն» է խնդրել Պուտինից սպանված օդաչուի համար: Նշվում է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել «տարածաշրջանում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում ՌԴ-ի հետ համատեղ գործել»:
