Շտայնմայերը կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը: Հանդիպման հիմնական թեմաները լինելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը: Մինչ Ադրբեջան ժամանելը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Հայաստան՝ հունիսի 29-ին: Պլանավորվում է նաև նրա այցը Վրաստան:
