Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ լուծում
Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծում, որը կհամապատասխանի Ադրբեջանի բոլոր պահանջներին: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ միջազգային անվտանգության հարցերով բաժնի գլխավոր ղեկավար Բասաթ Օզթյուրքը: «Այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է՝ մենք միշտ Ադրբեջանի հետ ենք և դա բացարձակ և իրական աջակցություն է»,- ասել է Օզթյուրքը: Այնուհետև հայտարարել, որ իրենք կողմ են խաղաղության ու հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման, սակայն, անկասկած, որ դրա համար անհրաժեշտ է նաև հակառակ կողմի կամքը:
