Հռոմի Պապի դիրքորոշումը ճանապարհ կբացի Հայոց ցեղասպանութան ճանաչման համար. Սերժ Սարգսյան
Reuters–ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հռոմի Պապի այցը Հայաստան նշանակալի կլինի: Ինչպես ասել է՝ Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումը եւ Բունդեսթագի բանաձեւը ճանապարհ կբացի մյուս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Գերմանիան շատ կարեւոր եւ նշանակալի խաղացող է միջազգային ասպարեզում, եւ այդ որոշումը լավ օրինակ է մյուս երկրների համար»,– ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը նաեւ քննադատել է Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներում Թուրքիայի դիրքորոշումը՝ նշելով, որ Անկարան փորձում է օգտագործել բռնապետության քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի միության վրա։
