Եկել է պահը ձեզ խփելու. Փոստանջյանը՝ Դավիթ Հարությունյանին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց. «Ինչպե՞ս է լինում, որ իշխանափոխություն չի լինում: Ի՞նչ է՝ մեր քաղաքացիները չեն հասկանում, որ չպետք է ընտրեն այս տեսակ իշխանություններին»:Փոստանջյանը, դիմելով հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին, հայտարարեց, որ քաղաքացիներընրանց ձայն չեն տալիս, այլ իրենք են այդ ձայները «նկարում»: «Դուք սխալվում եք, քաղաքացիները ձեզ ձայն չեն տալիս: Ինչպես 1996թ. երբ հավաքված էին Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որտեղ ներկա էր նաեւ ձեր քաղաքական ղեկավարը, հայտարարվեց, որ նույնիսկ 100 տոկոս հավաքեիք, իշխանությունը չէինք տալու, թույլ չէինք տալու գայիք իշխանության: Նույնն էլ հայտարարվեց Սերժ Սարգսյանի կողմից՝ որքան ուզենք, այնքան կխփենք: Դուք զբաղվել եք խփելով, եկել է պահը ձեզ խփելու»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Դավիթ Հարությունյանն անպատասխան թողեց Փոստանջյանի խոսքերը:
