Դավիթ Հարությունյանը ներողություն խնդրեց
ԱԺ ամբիոնից արեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան Արամ Մանուկյանի հարցադրումների հայտարարեց.«Իսկ երբ դուք առաջարկում եք որոշակի տարօրինակ մեխանիզմներ գումարներ ձեռք բերելու, ներողություն, մենք դա չենք կարող ընդունել, որովհետև, այո, որոշ դեպքերում մենք մեզ հարգող պետություն ենք»։ «Ինչ վերաբերում է լրջությանը, պարոն Հարությունյան, ես չգիտեմ՝ Դուք նկատու՞մ եք՝ ինչ եք հայտարարում Ազգային ժողովի ամբիոնից։ Դուք ընդամենը քսան րոպե առաջ հայտարարեցիք․ մեջբերում եմ բառացի՝ «մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք»,-հայատրարեց Փաշինյանը: Այո, որևէ հավելյալ մեկնաբանության կարիք չկա։ Դուք որոշ դեպքերում հանդես եք գալիս որպես իրեն հարգող պետության ներկայացուցիչ։ Բայց միայն որոշ դեպքերում»։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Եթե նման լեզվական սայթաքում եմ ինձ թույլ տվել, հրապարակավ ներողություն եմ խնդրում բոլորից»։
