«Դավաճաններ».բողոքի ակցիա՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի ընդունման /տեսաշար/
Ազգային ժողովի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի ընդունման: Նշենք, որ այսօր Կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից է նաև «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը:
Տարբեր օրակարգեր ունեցող նախաձեռնությունների մոտ 100 անդամներ այս պահին հավաքվել են ԱԺ-ի շենքի մոտ։ Նրանք պահանջում են չընդունել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։
«Մենք օդ չունենք հանձնելու», «Սա դավաճանության հերթական քայլն է».- այպես խորագրված պաստառները ներկայացնում են նրանց տեսակետը։






