Ֆինանսավորում չլինի, ԸՕ նախագիծը սեպտեմբերի 5-ին չեղյալ կհայտարարվի.Դավիթ Հարությունյան
Կառավարության աշխատակզմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անդրադառնալով «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին,ԱԺ-ում հայտարարեց.«Երբ մենք բանակցում էինք մեր ընդդիմադիր գործընկերների եւ քաղհասարակության հետ, հավաստիացումներ եղել են, որ կգտնվեն ֆինանսներ, եւ դոնոր հատվածը եւս պաշտպանում է մեր մոտեցումները: Մինչ այս պահը չենք կարող երաշխավորել, որ այս ֆինանսավորումը կապահովվի, իսկ այն, նախնական գնահատականներով, կազում է 16 մլն եվրո, որից 3 մլն-ը կառավարությունը պատրաստակամություն է հատնել տրամադրել:Եթե լինի ֆինանսավորում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, կմտնի օրենքը ուժի մեջ, իսկ եթե ոչ՝ սեպտեմբերի 5-ին կհայտարարվի չեղյալ»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Դավիթ Հարությունյանի ելույթից հետո նկատեց, որ «տխուր կլինի, եթե քաղաքական համագործակցություն չստացվի՝ մի քանի միլիոնի համար».«Կառավարության շահագրռվածությունը չեմ տեսնում դոնոր գտնելու հարցում, թող այդ աշխատանքը լինի բաց ու թափանցիկ, մենք կաջակցենք»: Կառավարությունը որեւէ բան ապացուցելու խնդիր չունի,հայտարարեց Հարությունյանը:
