ԸՕ շուրջ կոնսենսուս չկա. Զուրաբյան
«Ընտրական օրենսգրքի նախագիծը 4+4+4 ձեւաչափի քննարկումների արդյունքում է ձեւավորվել:Հակառակ ոմանց պնդումների՝ ուզում եմ հայտարարել, որ կոնսենսուս չկա ԸՕ-ի շուրջ, ընդամենը համաձայնություն՝ որոշ դրույթների հետ կապված: Եթե ՀԱԿ-ը գտնի, որ ներկայացված նախագիծը համապատասխանում է ձեռք բերված համաձայնության տեքստին, ապա կողմ կքվեարկենք, բայց նման որոշում չունենք»,-Ընտրական օրենսգրքի 1-ինընթերցմամբ քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Փոփոխություններն իրականացվում են քաղաքական համաձայնության վրա, որը ձեռք է բերվել 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում»,- դիմելով ԸՕ-ի համահեղինակին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով. «Հակառակ ոմանց պնդումների` հայտարարում եմ՝ սա կոնսենսուս չէ Ընտրական օրենսգրքի շուրջ, նման կոնսենսուս չկա»: Ապա Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը կողմ կքվեարկի առաջարկվող փոփոխությունների փաթեթին, եթե համոզված լինի՝ այն լրիվ համապատասխանում է ձեռք բերված պայմանավորվածությանը: «Ե՞րբ կարող ենք Ձեզ հետ միասին լիարժեք ծանոթանալ փոփոխություններին»,- հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
