Իսկ եթե ձեզ խաբում են, երբ ասում են՝ օրենքը ընդունենք հետո՝ կփոխենք.Բագրատյան
«Ընտրական օրենսգրքի նախագիծը 4+4+4 ձեւաչափի քննարկումների արդյունքում է ձեւավորվել:Հակառակ ոմանց պնդումների՝ ուզում եմ հայտարարել, որ կոնսենսուս չկա ԸՕ-ի շուրջ, ընդամենը համաձայնություն՝ որոշ դրույթների հետ կապված: Եթե ՀԱԿ-ը գտնի, որ ներկայացված նախագիծը համապատասխանում է ձեռք բերված համաձայնության տեքստին, ապա կողմ կքվեարկենք, բայց նման որոշում չունենք»,-Ընտրական օրենսգրքի 1-ինընթերցմամբ քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ ասելով, որ պատրաստ է հանդիպումների ու քննարկումների, սակայն, եթե մինչ քվեարկությունը ժամանակ չլինի քննարկումների համար, ապա ՀԱԿ-ն ազատ է քվեարկել այնպես, ինչպես ուզում է:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն նկատեց. «Ասում են՝ եղել է կոնսենսուս: Ենթադրենք՝ կա, դուք ո՞նց եք դա պատկերացնում: Իսկ եթե ձեզ խաբում են, երբ ասում են՝ օրենքը ընդունենք հետո՝ կփոխենք: Ժամանակը գնում է»։
