«Կալանավորվում է Հայաստանի ազատագրումը».Փոստանջյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ արտահերթ նիստում խոսեց Հայաստանում եղած «քաղբանտարկյալների» մասին՝ հայտարարելով՝ եթե Հայաստանում մարդկանց կալանավորում են այն հայտարարություններից հետո, որ իրենք պատրաստ են ազատագրել մեր հայրենիքը, նշանակում է՝ «կալանավորվում է Հայաստանի ազատագրումը»: «Ինչ վերաբերում է օրակարգին, ապա թե ԸՕ-ն, թե ՀՕՊ համաձայնագրի վավերացումը, երկուսն էլ չեն բխում հայ ժողովրդի շահերից: Այն հայտարարությունները, թե ձեռք է բերվել կոնսենսուս, դա…»: Գալուստ Սահակյանն անջատեց նրա բարձրախոսը:
