ՀՀ-ի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից.Փաշինյան
Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսքի իրավունք խնդրեց ու հայտարարեց, որ նախորդ շաբաթ ձերբակալվել է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը, և «բոլոր հիմքերը կան մտածելու, որ սա քաղաքական հետապնդում է»: «Սրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ դեռևս 1 տարի 3 ամիս առաջ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, և հիմա երկրորդ քրեական գործն է հարուցվում: Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից: Ես դատապարտում եմ Ժիրայր Սէֆիլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների՝ բանտում գտնվելը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
