Արտակարգ դեպք Լոռու մարզում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցած սողանքի պատճառով Վանաձորից դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում 2 տուն է հիմնովին փլուզվել: Այս պահին նշված հասցե են ժամանում Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը և Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ տներն օգտագործվում են որպես ամառանոցներ և բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Մանրամասները՝ քիչ ուշ:
