Ֆրանցիսկոս պապը Twitter-ում կիսվել է տպավորություններով
Ֆրանցիսկոս պապը կիսվել է հայաստանյան այցից իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ Հայաստան այցելելու համար: Մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար», - Հռոմի սրբազան քահանայապետը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում`#PopeInArmenia հեշթեգի ներքո: Ֆրանցիսկոս պապի այս գրառումը հավանել է 4780 օգտատեր, կիսվել` 1990-ը: Հռոմի պապի թվիթերյան էջը գրանցվել է 2012-ի փետրվարին և 9 մլն 480 հազարից ավել հետևորդներ ունի:
