Խոր Վիրապի զանգերի ղողանջների ներքո Հռոմի պապն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բարձրացան եկեղեցի
Րոպեներ առաջ Հռոմի պապը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ժամանեց Խոր Վիրապ՝ վանքի ղողանջների ներքո: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը՝ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց:
