Ուղիղ. Հռոմի Պապը` Խոր Վիրապ վանքում
Խոր Վիրապում հարյուրավոր հավատացյալներ այսօր՝ հունիսի 26-ին, հավաքվել են՝ եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Ֆրանցիսկոս Պապին տեսնելու, նրա օրհնությունն ստանալու: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապ վանքն է, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ: Խոր Վիրապում նախատեսված է, որ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն աղավնիներ կարձակեն դեպի Արարատ լեռ՝ ի նշան խաղաղության: Տեղեկացնենք, որ այցի շրջանում կաթոլիկների առաջնորդը ցանկություն էր հայտնել հայ-թուրքական սահմանը վերաբացված տեսնել:
