Հայ առաքելական եկեղեցու Ցյուրիխի թեմի անդրադարձը Հռոմի պապի այցին
Հայ առաքելական եկեղեցու Ցյուրիխի թեմի գերմանախոս շրջանի և Ցյուրիխի Սբ Սարգիս ծխական խորհուրդն իր պաշտոնական կայքում մանրամասնորեն լուսաբանում է Հռոմի պապի հայաստանյան այցը՝ թարմացվող լուրերին ավելացնելով լուսանկարներ ու տեսանյութեր։ Մասնավորապես, համայնքը ողջունում է նախաձեռնությունն ու նշում, որ այցը կարևոր իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ Վատիկանի և թե՛ ողջ քրիստոնյա աշխարհի համար։ Համայնքի կայքում ներկայացվում է Հռոմի պապի այցի ժամանակացույցն ու նախատեսվող միջոցառումները։ Թարմացվող տեղեկատվության հետ մեկտեղ կայքում հրապարակվում են նոր լուսանկարներ ու տեսանյութեր։
