Հռոմի Պապը Հայաստանին և Թուրքիային հաշտության կոչ է անում

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին և էկումենիկ արարողությանը: Al Jazeera հեռուստաընկերության կայքը գրում է, որ աղոթքի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Թուրքիային հաշտության կոչ է արել, ինչպես նաև հույս է հայտնել, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: «Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում»,-Հռոմի Պապի խոսքերն է մեջբերել կայքը: «Դիմելով երիտասարդ սերնդին՝ Ֆրանցիսկոսն ասել է՝ ապագան ձեզ է պատկանում: Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ»,- գրում է կայքը՝ հավելելով, որ Հռոմի Պապի այս խոսքերն արժանացել են հավաքվածների բուռն ծափահարություններին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած խաղաղության աղոթքին անդրադարձել է նաև Reuters գործակալությունը՝ կրկին ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հռոմի Պապն իր ուղերձում հայ և թուրք ժողովուրդներին հաշտության կոչ է արել: Գործակալությունն անդրադարձել է նաև Սրբազան քահանայապետի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ սահմանների առկայության և դիվանագիտական հարաբերությունների բացակայության: ABC News-ն էլ գրում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի ընթացքում Հռոմի Պապը ևս մեկ անգամ անդրադարձել է 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և կարևորել է հիշողությունը՝ նման ողբերգությունները հետագայում բացառելու համար: «Հիշողությունը ի վիճակի է նոր և անսպասելի ուղիներ բացել, որտեղ ատելության ծրագրերը կարող են վերածվել հաշտության ծրագրերի, երբ բոլորի համար ավելի լավ ապագա ունենալու հույս է ծագում»,- Պապի խոսքերը մեջբերել է կայքը: ABC News -ը ևս նշում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել գնալ հաշտեցման ճանապարհով, իսկ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հույս է հայտնել: Բրիտանական Daily Mail պարբերականը ևս անդրադարձել է Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին՝ ընդգծելով, որ դա Պապի Հայաստան այցի ընթացքում ամենախոշոր միջոցառումն էր: Պարբերականը նկատում է, որ Վատիկանի տվյալներով` Երևանում խաղաղության աղոթքին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ: Պարբերականը ևս չի շրջանցել Հռոմի Պապի հաշտեցման կոչը հայ և թուրք ժողովուրդներին: «Հռոմի Պապը Հայաստանին և Թուրքիային կոչ արեց հաշտվել ու ասաց. «Թող Լեռնային Ղարաբաղում խաղաղություն լինի»,- գրում է պարբերականը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am