Հռոմի Պապը համբուրեց հաշմանդամություն ունեցող անձանց եւ օրհնեց
Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ աղոթքից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մոտեցել է հաշմանդամություն ունեցող անձանց եւ օրհնել բոլորին, համբուրել է նրանցից շատերին, գոտեպնդել եւ օրհնել: Նշենք, որ Երեւանում այսօր կայացել է Հռոմի Պապի եւ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի մասնակցությամբ էկումենիկ աղոթք: Նրանց հետ միասին աղոթել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի ներկայացուցիչները:
