Կաշառք վերցնելիս ձերբակալվել է Կիրովի նահանգապետը. տեսանյութ
Մոսկվայի Բասմանյան դատարանը ձերբակալել է Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխին մինչև օգոստոսի 24-ը: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
Դատարանի կարծիքով՝ ազատության մեջ գտնվելով՝ Բելիխը կարող է թաքնվել և սպառնալ վկաներին:
«Դատարանին են ներկայացվել բավարար չափով ապացույցներ, որոնք ապացուցում են, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է թաքնվել քննությունից և դատարանից, սպառնալ քննության մասնակիցներին, փորձել գործի ապացույցները ոչնչացնել»,- նշել է Կարպովը:

