The Telegraph. Պապը այդ սպանությունը ցեղասպանություն է որակել
Գյումրիում Հռոմի Պապը կայցելի Սրբոց նահատակաց մայր տաճարը, որը կառուցվել է անցյալ տարի։ Սակայն, կաթոլիկները Հայաստանում փոքրամասնություն են կազմում։ «Այդ դեպքում ինչու՞ է Պապը գնացել»,– հարցադրում է անում The Telegraph–ի հոդվածագիր Քրիստոֆեր Հաուզը։ «Երեք տարի առաջ ընտրվելուց հետո պոնտիֆիկոսի բարձրացրած թեմաներից մեկն այն է, որ քրիստոնյաներն ավելի միահամուռ են, երբ նահատակ են»,– գրում է Հաուզը։ Հոդվածը հիշեցնում է, որ Գյումրիի մայր տաճարը նվիրված է 1915-1917թթ. սպանված հայերին։ «Պապը այդ սպանությունը ցեղասպանություն է որակել, նա այդ բառն օգտագործել էր դեռ Բուենոս Այրեսի Բերգոլիո Կարդինալ լինելու տարիներին»,– գրում է հեղինակը։
