Հռոմի պապն այցելում է Գյումրիի առաքելական ու կաթոլիկ եկեղեցիները
Հայաստանյան այցի երկրորդ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար եւ Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի: Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճարում Հռոմի պապին ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները ու հաշմանդամների եւ սիրիացի փախստականների մի սակավաթիվ խումբ, հաղորդում է «Վատիկանի ռադիոն»: Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճարում լռության մեջ աղոթելուց ու Կաթողիկոսի հետ միասին Խաչի առջեւ խոնարհվելուց հետո Պապը իր առաքելական օրհնանքը հնչեցրեց: Սուրբ նահատակների հայկական կաթոլիկ եկեղեցում հոգեւոր առաջնորդներին դիմավորեց Արեւելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Փոքր եկեղեցու ներսում նրան սպասում էին հայ կաթոլիկ եկեղեցու բարերարները:
