Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը գալիս է Հայաստան
Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան (2004-2006 թթ) Ջոն Էվանսը այցելում է Հայաստան: «Ջոնը հենց նոր մեկնեց Հայաստան: Ես այնքան եմ նախանձում: Եթե իմ ընկերները Երևանում հանդիպեն Ջոնին, խնդրում եմ՝ իրեն հիշեցրեք, որ ինձ համար Պապի այցից պատմական հուշանվեր գնի: Շնորհակալություն», - Facebook-ի իր էջում գրել է նախկին դեսպանի կինը՝ Դոննա Էվանսը: Ջ.Էվանսը Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորել է 2004-ից 2006 թթ: Մայիսի 24-ին նա հեռացվեց պաշտոնից:
