Ինչո՞ւ է Արսեն Խոջոյանը սպանել 17-ամյա Աստղիկին, որի հետ ցանկացել է ամուսնանալ. բացառիկ մանրամասները ներկայացնում է հորաքույրը

Արսեն Խոջոյանը 17-ամյա Աստղիկ Հանիսյանի հանդեպ անտարբեր չի եղել, սակայն Աստղիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արսենի հորաքույրը` Հեղինե Խոջոյանը: Նրա պատմելով՝ մինչեւ դանակահարությունը Արսենն ու Աստղիկը միասին են եղել. ճաշել են ճաշարաններից մեկում: Այդ ընթացքում աղջկա հարազատները զանգել են Արսենի հորաքրոջը և ասել, որ իրենց աղջկան տանի տուն, քանի որ արդեն ուշ ժամ է: Արսենի հորաքույրն էլ նրան է զանգահարել եւ պահանջել, որ նրան հետ վերադարձնի: Գիշերը, երբ հորաքույրը հերթական անգամ զանգահարել է Արսենի մորը, նա հեռախոսը փոխանցել է որդուն, եւ Արսենը ասել է, որ Աստղիկին թողել է «Ճակատի աղբյուր» կոչվող տարածքում, քանի որ Աստղիկը չի ցանկացել իր հետ վերադառնալ: Ավելի ուշ հորաքույրը տեղեկացել է, որ Աստղիկին «Ճակատի աղբյուրի» մոտ վիրավորված են հայտնաբերել: Ըստ Հեղինե Խոջոյանի՝ Աստղիկը վիրավոր վիճակում զանգահարել է մորը եւ պատմել, որ Արսենը փորձել է հանել իր հագուստները և ասել, որ, մեկ է՝ պետք է հասնի իրեն, այնինչ աղջիկը չի ցանկացել, ինչից հետո էլ Արսենը դանակահարել է նրան. կտրել է կոկորդը, հետո բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի այլ մասերին` սրտին, թոքերին եւ այլ հատվածներին: Աստղիկը Արսենի հորեղբոր երկրորդ կնոջ դուստրն էր: Ինչպես ավելի վաղ Շամշադինից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները՝ պետ Արշավիր Գևորգյանի, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին էին բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել էր, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am