Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապ մեկնել է Արթիկ
Այսօր` հունիսի 25-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է Շիրակի մարզ: Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը տեղում ծանոթանալու է Արթիկ քաղաքում երեկ տեղի ունեցած արտակարգ իրավիճակին, ինչի պատճառով ջրհեղեղն ավերածություններ ու մեծ վնասներ է պատճառել արթիկցիներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ուղեկցում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Մանրամասները՝ քիչ ուշ:
