Գյումրիում ոստիկաններն առևանգել են Շահեն Հարությունյանին. armtimes.com
Շահենին Գյումրիիում առևանգել են ոստիկանները ու պահում են ոստիկանապետի մեքենայի մեջ: Այս մասին մեր թղթակցին հայտնեց Դավիթ Սանասարյանը: Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ: Մեր թղթակցի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին: Նա նշեց, որ այս ակցիայի մասին գիտեին միայն ինքն ու Շահենը:
