Հռոմի Պապի օդանավն ուղեւորվեց Գյումրի
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը օդանավով ուղեւորվել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Մինչ այդ նա եղել է Ծիծեռնաբերդի հուշահամալիրում՝ ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ: Այստեղ նա աղոթք է հնչեցրել ու սպիտակ վարդեր դրել: Նշենք, որ Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ: Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:
