Թուրքական ԶԼՄ-ների աձագանքը

Հռոմի պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին և նախագահական նստավայրում ունեցած ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Թուրքական Hürriyet պարբերականը լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. «Եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում Հռոմի Պապը շեղվել է նախապես պատրաստած տեքստից և 1915 թվականի ողբերգությունն անվանել է Ցեղասպանություն: Պարբերականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում կազմակերպված արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել էր եզրույթը` ասելով. «Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի հետ է տեղի ունեցել»: «Հուրիեթ»-ը գրել է, որ այդ դեպքից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով վերադարձել էր պաշտոնին միայն 10 ամիս անց: Milliyet պարբերականնն  ընթերցողներին Հռոմի պապի այցի մասին լուրը տվել է հետևյալ վերնագրով. «Մեկ տարի անցավ… Պապը նորից նույնն արեց»: Թուրքական այս լրատվամիջոցը ևս արձանագրել է այն փաստը, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն անտեսել է նախապես պատրաստված տեքստն ու իր ելույթում կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը: «Հայաստան այցելած Ֆրանցիսկոս Պապը կրկին 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն է որակել». հենց այս տողերով է լուրը հրապարակել գերմանական Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությունը` հիշեցնելով 2015 թվականին Վատիկանում Պապի ելույթը: Լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ սա Ֆրանցիսկոս Պապի 14-րդ արտերկրյա այցելությունն է, իսկ Հայաստանը դարձել է նրա առաջին կանգառը տարածաշրջանում: Deutsche Welle -ն հիշեցրել է, որ սեպտեմբերին ակնկալվում է Ֆրանցիսկոսի այցը Վրաստան և Ադրբեջան: Լրատվամիջոցը նշել է, թե այցի ընթացքում ամենաուշա գրավ հարցերից մեկն այն է, թե արդյոք Ֆրանցիսկոսը կմեղմացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները: «Հռոմի Պապը երրորդ անգամ կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը». այս մասին գրում է թուրքական T24 լրատվամիջոցը` նշելով, որ նախքան այցի մեկնարկը Վատիկանից եկող ազդակները խոսում էին այն մասին, որ այս անգամ Ֆրանցիսկոսը կխուսափի եզրույթի կիրառումից: Թուրքական մեկ այլ լրատվամիջոց` CNN Turk-ը, մեջ է բերել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի խոսքերը. «Այդ ցեղասպանությունը դարձավ անցյալ դարի անմարդկային աղետների առաջին օղակը»: Լրատվամիջոցը նշել է, որ եզրույթի կիրառումը դեռևս անցյալ տարի լարել էր Թուրքիա-Վատիկան հարաբերությունները: CNN Turk-ը փաստել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Պապի ելույթին պաշտոնական Անկարան դեռևս որևէ արձագանք չի տվել: Diken լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը «Մեծ Եղեռն» բառերից հետո կիրառել է «Ցեղասպանություն» եզրույթը: Լրատվականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում պատարագի ժամանակ եզրույթի կիրառումից հետո Պապի խոսքերի քննադատությամբ էին հանդես եկել ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Սկանդալային հայտարարություն Պապից… Չնայած տեսքտում չլինելու հանգամանքին, Պապը Հայաստանում էլ ասաց ցեղասպանություն». այսպես է լուրը հաղորդել թուրքական Sabah-ը: Պապի այցին և Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը նմանօրինակ հրապարակումներով են անդրադարձել նաև Haberler-ը, Al Jazeera-ի թուրքական ծառայությունը, BBC Turk-ը, NTV-ն, Yeni Şafak-ը, Aksam-ը և շատ այլ լրատվականներ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am