Հռոմի պապը մեկնեց Մայր Աթոռ
Նախագահական նստավայրում ավարտվեցին Հռոմի պապի մասնակցությամբ այսօրվա միջոցառումները, երեկոյան սպասվում է Հռոմի պապի մամուլի խոսնակի ասուլիսը: Հիշեցնենք, որ վաղն առավոտյան Հռոմի պապն այցելելու է Ծիծեռնակաբերդ, ապա Գյումրի՝ Սուրբ Պատարագ մատուցելու Գյումրիի Վարդանանց հրապարակում: «Նորին սրբություն, ուզում եմ Ձեզ նվիրել «Տիեզերական վարդապետ» Գրիգոր Նարեկացու արձանը, շատ հատկանշական է, որ այս արձանը պատրաստողը ՀՀ-ից դուրս ապրող տաղանդավոր քանդակագործ է, ով ապրում ու աշխատում է Փարիզում»,-ասաց Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը Հռոմի պապին նվիրեց ԿԲ-ի կողմից պատրաստված հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին:
