ԵԱՀԿ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել չխոչընդոտել ԼՂ-ում իր առաքելության ընդլայնմանը
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի առաքելության ընդլայնմանը: Այդ մասին նշված է ուրբաթ ԱՄՆ դեսպան Ջեյմս Ուորլիքի, Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովի և Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիեի տարածած համատեղ հայտարարությունում: Հայտնում է ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը: «Մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում վերացնել մնացյալ բոլոր խոչընդոտները` ընդլայնելու համար ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի առաքելության ընդլայնման համար»: Փաստաթղթում նաև նշված է, որ համանախագահները կոչ են անում առաջընթաց գրանցել բանակցություններում ու ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմ ներդնելու առաջարկներում: Դեսպանները կարծում են, որ կողմերը պետք է հարգեն այն պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են մայիսի 16-ին Վիեննայի ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերում:
