Գարեգին Բ-ն Հռոմի պապին վիսկի է նվիրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստան է այցելել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, որն արդեն հասցրել է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ նախագահական նստավայրում: Օրվա ավարտին Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին Երեւանում ստեղծված «Մամուլի կենտրոնում» հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Նրա խոսքով` Էջմիածնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են 40-ից ավելի եպիսկոպոսներ, անցել է բարեկամական մթնոլորտում: «Բոլորը ողջունեցին պապին եւ կաթողիկոսը բարեկամական եւ շատ լավ զրույց ունեցավ պապի եւ պատվիրակության հետ»,- նշեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը: «Նվերի փոխանակում եղավ, պապը կաթողիկոսին նվիրեց Տիրամոր խճանակար: Կաթողիկոսը պապին նվիրեց մի գավաթ սքանչելի վիսկի: Կաթողիկոսը նաեւ պապին նվիրեց մի պատկեր հայ նահատակների, սա շատ զգացական պահ էր, պապն իր արձանագրությունը թողեց կաթողիկոսարանի մատյանում»,- ասաց Ֆեդերիկո Լոմբարդին:
