The Wall Street Journal-ի անդրադարձը Ֆրանցիսկոս Առաջինի հայաստանյան այցին
The Wall Street Journal-ն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ Հայաստան կատարած այցին: Հրապարակված նյութում շեշտվում է, որ եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապն այցելելու է «Թուրքիայում 1915-ին հայերի զանգվածային սպանությունների» զոհերի հուշահամալիր: Սա, ըստ The Wall Street Journal-ի, կարող է լարվածություն առաջացնել Անկարայի եւ Վատիկանի հարաբերություններում: Նաեւ՝ հեղինակավոր ֆինանսական հրատարակության նյութում ասվում է, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է եւ որի մայրաքաղաքն այս օրերին զարդարված է խորհրդանշական մանուշակագույն եւ դեղին դրոշակներով:
