Արթիկում ջուրը լցվել է փողոցներն ու տները. մանկապարտեզից երեխաներ են տարհանվել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթիկ քաղաքի կենտրոնական հատվածում՝ հիմնականում փողոցները ջրալցված են, երթեւեկությունը դադարեցված է: Տուժածներ այս պահի դրությամբ չկան: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ է։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Armtimes.com
