Հռոմի պապը ժամանեց ՀՀ Նախագահի նստավայր. տեսանյութ
Րոպեներ առաջ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ժամանեց ՀՀ Նախագահի նստավայր: Նրան դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը և ուղեկցեց իր նստավայր: Այժմ տեղի է ունենում Սրբազան Քահանայապետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի Սերժ Սարգսյանի միջև առանձնազրույցը։ Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: Մանրամասները՝ տեսանյութում:
