Հռոմի Ֆրանցիսկոս պապը հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Դեպի Հայաստան իմ Առաքելական ուղեւորության ժամանակ օդանավով անցնելով Թուրքիայի վրայով, ես իմ լավագույն մաղթանքներն եմ հաղորդում Ձերդ Գերազանցությանը ու Թուրքիայի քաղաքացիներին՝ աղոթելով, որ Բարձրագույնի օրհնությունն իջնի Թուրքիայի ամբողջ ժողովրդի վրա», - գրված է հեռագրում, հաղորդում է Վատիկանի ռադիոն:
