Թուրքական մամուլի անդրադարձը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցի վերաբերյալ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիս 24-ին եռօրյա այցով ժամանել է Հայաստան: Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները վատթարացել են անցած տարվանից, երբ առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Անատոլիայի հայերի սպանությունը Հռոմի պապի կողմից նկարագրվեց որպես ցեղասպանություն: Անկարան իր դեսպանին Վատիկանից հետ էր կանչել՝ ի նշան բողոքի: Սակայն պաշտոնական Անկարան արդեն հայտարարել է, որ իր դեսպանը պատրաստ է վերադառնալ Վատիկան՝ շարունակելու դիվանագիտական գործունեությունը: Հռոմի Պապը հունիսի 25-ին կայցելի,այսպես ասած, Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, սակայն նա այդ վայրում ելույթ չի ունենա: Ֆրանցիսկոսը երկրորդ Հռոմի Պապն է, ով այցելել է Հայաստան, Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Հայաստանի բնիկ քրիստոնյաները հիմնականում համարվում են երկրի առաքելական եկեղեցու հետևորդներ: Հայաստանը առաջին երկիրն էր, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ.-ից: Կիլիկիա Հայաստան. Ֆեյսբուք
