Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց
Հռոմի պապը ժամանեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ բարձացավ Սուրբ խորան: Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Հռոմի պապին՝ Հայաստան ու Մայր տաճար այցելելու համար: Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց պապին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված իր պատարագի, Ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառի համար:
