Հռոմի պապը Էջմիածնում համբուրեց Սուրբ Ավետարանն ու Սբ Խաչը
Հռոմի պապը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեց Էջմիածին և եկեղեցական զանգերի ղողանջների ներքո մտավ Մայր տաճար: Մուտք գործելով Մայր տաճար` նա համբուրեց Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Այնուհետև օրհնեց Մայր տաճարում գտնվող ժողովրդին, որից հետո ընթերցեց «Ի մեջ տաճարիս» աղոթքը: Եկեղեցական երգչախումբը շարականներ է կատարում: Կատարվում է խնկարկություն:
