Զինված հեղաշրջումն իշխանությունների դեմ անարդյունավետ է.ՀՀԿ
Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես օրենքի շրջանակներում,Հայելի ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը,ով դեմ է ուժային, հեղափոխական ճանապարհով Հայաստանում քաղաքական իրադրություն փոխելուն: «Զինված հեղաշրջումն իշխանությունների դեմ անարդյունավետ է: Ուրիշ բան է, երբ տարերայնորեն ոտքի կանգնի ժողովուրդը, սակայն Հայաստանի համար զինված հեղաշրջումն ամենավատը կլինի: Ամեն դեպքում, ես առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններ անել, քանի որ գործի մանրամասներին չեմ տիրապետում»,- նկատեց նա: Պատգամավորի համոզմամբ՝ մեկ-երկու ձերբակալություններին, մինչև չիմացվի՝ դրանց տակ ինչ կա, չպետք է գնահատական տալ: «Ես հավատում եմ, որ հասարակությունն ընտրություններին նախընթաց միասնական կարծիք կձևավորի, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Այսօր ցույցերի, հավաքների և ազատ խոսքի մասով լուրջ առաջընթաց կա»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը:
