Եթե տեսած չլինեի մարտի 1-ը, կասեի, որ Ժիրայր Սեֆիլյանը մի բան արել է. ԱԱԾ պետի նախկին տեղակալ
«Պետք չէ մարդկանց բաժանել հրեշտակների և սատանաների:Եթե ես տեսած չլինեի մարտի մեկը, կասեի, որ Ժիրայր Սեֆիլյանը մի բան արել է: Մարտի 1-ի գործով 135 հոգուց ոչ մեկի վրա քրեական գործ հարցուցված չէ, իսկ այսօր հենց այնպես մարդ են ձերբակալում: Ես չեմ կիսում Ժիրայրի քաղաքական հայացքները, բայց չեմ ցանկանում, որ մարդու հանդեպ այդպես տմարդի վարվեն:Ի՞նչ է նշանակում, որ Ժիրայրն իր թիմով պետք է գնար երկու ինքնաձիգով հեռուստաաշխատարակը վերցներ: Հեռուստաշատարկը ինչի՞ էր վերցնելու, դրանով ոչ մի բանի չէր հասնելու»,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը՝անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը:
