Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի
Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծը հունիսի 24ին քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Oգոստոսի 1ից էլեկտրաէներգիայի սակագինը 48.78 դրամից կնվազի մինչև 46.2 դրամ: 2015 թվականին էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով: Դա հիմնավորվում էր ՀԷՑում առաջացած ֆինանսական խնդիրներով:
