Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից. տեսանյութ
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել՝ հաղթահարելով ընտրողների 16,7 միլիոն ձայների արգելքը: Այս պահի դրությամբ «բրեկսիտի», այսինքն՝ ԵՄ-ից դուրս գալու, կողմնակիցները առաջ են անցել՝ կազմելով ձայների 52% -ը, – հաղորդում է BBC- ռուսաստանյան կայքը : Այսպիսով բրիտանացիների մեծ մասը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն: Հանրաքվեն կրում է իրավաբանորեն պարտադիր բնույթ, այսինքն՝ երկրի կառավարությունը կարող է ինքնուրույն վճռել երկրի ճակատագիրը: Միաժամանակ, փորձագետները նշում են, որ Մեծ Բրտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է հենց նախաձեռնել հանրաքվեն, այդ իսկ պատճառով չի կարող անտեսել բրիտանացիների կարծիքը:
